Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերցետինն ու վիտամին D-ն՝ դաշնակիցներ կորոնավիրուսի դեմ պայքարում․ Ջոզեֆ Մարկոլա

Ապրիլ 19,2020 23:02

COVID-19-ի հարուցիչ նոր կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհով մեկ, հետազոտողները՝ շտապում գտնել արդյունավետ դեղամիջոց հիվանդության դեմ։ «Nature»-ում փետրվարի 15-ին հրապարակված հոդվածում նշվում է՝ անցկացվում են ավելի քան 80 կլինիկական հետազոտություններ՝ սկսած վիտամին С-ի ներարկումներից մինչև ցողունային բջիջների տարանջատում, փորձարկվում են ՄԻԱՎ-ի և մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցները։ Հետազոտում են նաև COVID-19-ից ապաքինված պացիենտներից վերցված շիճուկը՝ փորձելով գտնել դրանում առկա հակամարմինները, որոնք պետք է որ առաջացած լինեն մարդու օրգանիզմում՝ նոր վարակի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար։

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց արդյունավետությամբ ուշադրության են արժանի վիտամին D-ն և կվերցիտինը (բնական ֆլավոնոիդ), որոնք հայտնի են իրենց՝ իմունիտետը խթանող և հակավիրուսային ազդեցությամբ։

Կվերցետինը կարո՞ղ է ճնշել COVID-19 վարակը

Ինչպես հայտնում է Maclean’s լրատվամիջոցը,  կանադացի գիտնականներ Միշել Քրետյենը և Մաջամբու Մբիքայը սկսեցին հետազոտություն կատարել կվերցետինի վերաբերյալ ՝ SARS (Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ) համաճարակից հետո, որը բռնկվել էր 26 երկրներում 2003 թվականին: Նրանք բացահայտել են, որ կվերցիտինը պաշտպանում է վիրուսների լայն սպեկտրից։

2014 թ․-ին էբոլայի բռնկումը կվերցետինի հնարավորություններն ուսումնասիրելու ևս մեկ առիթ էր․ այս դեպքում ևս պարզվեց․ կվերցիտինն արդյունավետորեն կանխում է լաբորատոր մկների ախտահարումը, «անգամ եթե ներարկվում է վարակումից մի քանի րոպե առաջ»։

2019 թ․-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսի հայտնաբերման մասին հայտարարությունից հետո Միշել Քրետյենը կապ հաստատեց Չինաստանի իր գործընկերների հետ՝ առաջարկելով իր օգնությունը։ 2020 թ․-ի փետրվարին Քրետյենն իր թիմի ուղեկցությամբ պաշտոնական հրավերք ստացավ՝ կլինիկական փորձարկումներ սկսելու։

Կվերցետինով հարուստ են հատկապես կարմրավուն, մանուշակագույն, կապտավուն մրգերն ու բանջարեղենը

Կվերցետինն իմունիտետն ամրապնդող հզոր միջոց է

Հետազոտությունները ցույց են տվել, որ կվերցետինն իմունիտետը խթանող և լայն սպեկտրի հակավիրուսային ազդեցություն ունի։ Որպես այդպիսին այն կարող է օգտակար լինել COVID-19-ի կանխարգելման հարցում։

Ինչպես նշվել է «Nutrients» ամսագրում հրապարակված 2016 թ.-ի ուսումնասիրության մեջ, կվերցետինի ազդեցության մեխանիզմները ներառում են մակրոֆագներում լիպոպոլիսախարիդից (LPS) մակածված ուռուցքային նեկրոզի գործոնի α (TNF-α) արտադրության արգելակում:

TNF-α-ն բորբոքային ընդհանուր գործընթացին մասնակցող ցիտոկին է, որը սինթեզվում է ակտիվացված մակրոֆագերի կողմից, որոնք ընդունակ են ակտիվորեն բռնել ու մարսել բակտերիաները, մահացած բջիջների մնացորդները և օրգանիզմի համար թունավոր ու օտար այլ մասնիկներ։ Կվերցետինը նաև արգելակում է պրոբորբոքային ցիտոկինների և հիստամինի արտադրությունը:

Նույն հետազոտության համաձայն կվերցետինը «իմունային բջիջների հիմնական գործառույթների վրա կանոնակարգող անմիջական ազդեցություն ունի»։

Ինչպես է կվերցետինը արգելակում վիրուսային վարակը

Կվերցետինի լավ ուսումնասիրված ազդեցություններից մեկը վերջինիս հակավիրուսային ակտիվությունն է, որը պայմանավորվում է ազդեցության 3 հիմնական մեխանիզմներով․

  • Վիրուսի՝ բջիջների ախտահարման ունակության արգելակում։
  • Արդեն վարակված բջիջների վերարտադրության արգելակում։
  • Հակավիրուսային դեղամիջոցներով բուժման նկատմամբ վարակված բջիջների դիմադրողականության նվազեցում։

ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորված հետազոտությունը (2007 թ․) ցույց է տվել, որ կվերցետինը նվազեցնում է ֆիզիկական գերծանրաբեռնության դեպքում առաջացող վիրուսային հիվանդությունների վտանգը։

Կվերցետինը արդյունավետ է վիրուսների լայն սպեկտրի նկատմամբ։

Վիտամին D-ի կարևորությունը

Բժիշկ-թոքաբան Ռոջեր Սեուլտը քննարկում է վիտամին D-ի կարևորությունը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման հարցում։ Չնայած որ չկան կլինիկական հետազոտություններ, որոնք կուսումնասիրեին վիտամին D-ի դերը նոր կորոնավիրուսի բուժման դեպքում, սակայն բազմաթիվ տվյալներ կան, որոնք հաստատում են, որ այդ վիտամինը կարևոր դեր ունի գրիպի և շնչառական այլ հիվանդությունների բուժման և կանխարգելման հարցում։

Ինչպես նշում է Սեուլտը, թեև վիտամին D-ն անմիջական ազդեցություն չունի վիրուսի դեմ, սակայն ամրացնում է իմունային համակարգը, ինչն էլ թույլ է տալիս օրգանիզմին ավելի արդյունավետորեն պայքարել վիրուսի դեմ։ Այս վիտամինը նաև ճնշում է բորբոքային գործընթացները։ Այս ամենով հանդերձ վիտամին D-ն կարող է բավականին օգտակար լինել  COVID-19-ի դեմ պայքարում։

Ինչպես բացատրել է բժիշկը, վիրուսի դեմ պայքարում օրգանիզմին իմունային հուսալի համակարգ է անհրաժեշտ, սակայն չափազանց ակտիվացված իմունային համակարգն առաջացնում է «ցիտոկինային հողմ», որը կարող է մահվան հանգեցնել․ այս երևույթը նկատվում է COVID-19-ից մահացության դեպքերում։

Վիտամին D-ն նվազեցնում է շնչառական հիվանդությունների զարգացման հաճախականությունը

Բժիշկ Սեուլտը նշել է․ կան հետազոտություններ, որոնք փաստում են կապը վիտամին D-ի ցածր մակարդակի և վիրուսային վարակների նկատմամբ ավելի ընկալունակ լինելու միջև։

Կարծիք կա, որ գրիպի սեզոնայնությունը պայմանավորվում է այն հանգամանքով, որ մարդկանց մեծամասնության մոտ վիտամին D-ի մակարդակը ձմռանն ավելի ցածր է, քան ամռանը։

Սա ևս մեկ անգամ հաստատում է այն խորհուրդը, որ պետք է կլոր տարին պահպանել այս վիտամինի օպտիմալ մակարդակը։ GrassrootsHealth-ի կողմից անցկացված D*Action հետազոտության համաձայն՝ առողջության համար վիտամին D-ի օպտիմալ մակարդակը կազմում է 60-80 նգ/մլ, իսկ բավարար շեմը մոտ 40 նգ/մլ է։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Հեղինակ՝ Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930