Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է այսօր աշխատում պարետատունը, ինչպե՞ս են ծախսվում պետական միջոցները՝ այս ամենը պետք է դառնա մանրամասն ուսումնասիրման առարկա․ Արմեն Աշոտյան

Ապրիլ 19,2020 22:10

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդեն մեկուկես ամիս Արտակարգ դրության մեջ ապրող ժողովուրդը օրեցօր առերեսվում է նոր խնդիրների՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, հոգեբանական։

Ավաղ, կորոնավիրուսի հարվածն անխուսափելի էր նաեւ Հայաստանի համար։ Բնականաբար, ցանկացած իշխանության դեպքում այն մեծ հավանականությամբ կհայտնվեր մեր երկրում։

Բայց…

Բոլորս ենք հիշում, թե որքան ոչ ադեկվատ էր ստեղծված իրավիճակին մեր իշխանությունը, որքան մակերեսային էր եւ անլուրջ պետական պաշտոնյաների պահվածքը, ինչ համառությամբ էր Նիկոլ Փաշինյանը փորձում «Այո» ստանալ իր սահմանադրական ավանտյուրային՝ կորցնելով թանկարժեք ժամանակը։

Արդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանն, այլ՝ վարակին։

Ինչո՞ւ էր երկիրը այդքան անպատրաստ եւ ի՞նչ ժամանակին պետք է անեին իշխանությունները մինչեւ վարակի զանգվածային բռնկումը։ Ինչպե՞ս է այսօր աշխատում պարետատունը։ Ինչպե՞ս են ծախսվում պետական միջոցները։ Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր են առկա գնումերի եւ ծառայությունների ձեռքբերման ընթացքում։

Այս ամենը պետք է դառնա մանրամասն ուսումնասիրման առարկա։
Աստծո հաջողությամբ իրավիճակի բարելավումից անմիջապես հետո հրամայական է ստեղծել այս հարցերով հատուկ քննիչ հանձնաժողով։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221337245478765

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930