Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հայ դյուցազն Սերգո Համբարձումյանը կատարեց ընկեր Ստալինին տված խոստումը եւ հաղթեց Հիտլերի սրտի ծանրորդին

Ապրիլ 19,2020 20:18

Երբ 1936 թվականի օլիմպիական խաղերում գերմանացի գերծանր քաշային ծանրորդ Յոզեֆ Մանգերը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ ճանաչվելով աշխարհի ամենաուժեղ մարդը, դա Ադոլֆ Հիտլերին հիմք տվեց  նրանով հպարտանալու եւ ամենուրեք հայտարարելու, որ դա արիական ազգի առավելությունն է մյուսների նկատմամբ:

Այդ իրողությունը խիստ վիրավորել էր Իոսիֆ Ստալինի ինքնասիրությունը: «Ժողովուրդների հոր» համոզմամբ, դա արդար չէր. Խորհրդային Միությունը պետք է առաջատարը լիներ բոլոր ասպարեզներում, այդ թվում նաեւ մարզական նվաճումներում: Նա իր ենթականերին հրահանգեց ԽՍՀՄ ամբողջ տարածքում գտնել որեւէ մեկին, որը կհաղթի գերմանացի ծանրորդին, եւ ինքը կկարողանա տրորել Հիտլերի քիթը:

Այդ գերմարդուն գտնելու համար երկար ժամանակ չպահանջվեց: Ստալինին զեկուցեցին, որ կա այդպիսի մեկը եւ նա հայ է՝ Սարգիս (Սերգո) Համբարձումյանը, որը ԽՍՀՄ եռակի չեմպիոն է եւ 30-ակի ռեկորդակիր: Իոսիֆ Վիսարիոնովիչը նրան ընդունեց Կրեմլում:  Սերգո Համբարձումյանը խոստացավ իրականացնել նրա ցանկությունը, եւ 1938 թվականի դեկտեմբերի 28-ին հայ դյուցազնը Երեւանում՝ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, ծանրամարտի դասական եռամարտում ցույց տվեց 433,5 կգ արդյունք՝ 8,5 կգ-ով գերազանցելով Մանգերի լավագույն արդյունքը: Այդ լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհում: Սերգո Համբարձումյանի աշխարհի ռեկորդին իրենց առաջին էջերը նվիրեցին անգամ Գերմանիայի թերթերը:

Հայ դյուցազնը ոչ միայն դարձավ ազգային հերոս, այլեւ այն մարդը, որը պարզերես արեց Իոսիֆ Ստալինին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930