Գիշերը Մարալիկում 90-ամյա տղամարդ է մահացել, որը մոտակա Սառնաղբյուր համայնքի բնակիչ էր և գտնվում էր դստեր խնամքի տակ։ Նրա դուստրը Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատող է, որի մոտ ևս ախտորոշվել էր կորոնավիրուս։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ծերունական հիվանդություններ ունեցող 90-ամյա տղամարդու վիճակը լավ չի եղել, սակայն հրաժարվել էին նրան հոսպիտալացնելուց։ Նա, ըստ մարզպետի, երեկ այլևս գիտակցություն չի ունեցել, որոշել են նմուշառում անել, գիշերը 2-ին պատասխան է եկել, որ նրա մոտ կա կորոնավիրուս, ժամը 3-ին մահացել էր։
Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ այսօր արագ կազմակերպվել է նրա հուղարկավորությունը, հուղարկավորությունից հետո էլ ախտահանման աշխատանքներ են իրականացրել։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Անի համայնքապետարանի ՖԲ էջից