100-ից ավելի հայտնի երգիչներ, երաժիշտներ մի քանի ժամ շարունակ առցանց համերգ են տվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին ոգեւորելու նպատակով: Ինչպես հայտնում է «Эхо Москвы»-ին, համաշխարհային աստղերից համերգին մասնակցել են Լեդի Գագան, Էլթոն Ջոնը, Փոլ Մաքքարթնին, Բիլլի Այլիշը, Rolling Stones-ը: Նախաձեռնությանն աջակցել են ԱՄՆ նախկին առաջին տիկիններ Լորա Բուշը եւ Միշել Օբաման:
https://www.youtube.com/watch?v=BzjMqd6KqXg
Ելույթներում նրանք շնորհակալություն են հայտնել բժիշկներին, որոնք փրկում են մարդկանց եւ նպաստում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը: Համերգը կազմակերպել են «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» եւ Global Citizen բարեգործական կազմակերպությունը:
Կարդացեք նաև
Համերգի ժամանակ կատարված հանգանակությունը կուղղվի տարբեր երկրներին՝ բուժաշխատողների անձնական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ