Գյումրի բժշկական կենտրոնի 29 բուժաշխատող, որոնք շփվել էին Մարալիկի 68-ամյա բնակչի հետ՝ չիմանալով, որ նա վարակված է կորոնավիրուսով, առավոտյան դուրս են եկել մեկուսարանից։ Օրը բուժաշխատողների համար սկսվել է աչքալուսանքով։
Նրանք թեստավորվել էին երեկ, բոլորի թեստերի պատասխանները եղել են բացասական։ Այս մասին Aravot․am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Նրանք մեկուսացել էին Գյումրու հյուրանոցներից մեկում, որտեղ, ըստ բուժաշխատողների, իդեալական պայմաններ էին ապահովել իրենց համար։
Սա, ի դեպ, կարելի է համարել նաև քննություն առ այն, թե որքանով են հիգիենիայի կանոններն աշխատավայրում պահպանում բուժաշխատողները։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ