Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թ.-ի երթերի ժամանակ առջևից քայլում էին հոգևորականները, որպեսզի բախումներն ու բռնությունները բացառվեին. այդ ժամանակ որևէ առարկություն չունեիք, չէ՞. Զառա Հովհաննիսյան

Ապրիլ 18,2020 23:24

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ես չեմ կարող ընդունել ու հանգիստ նայել, թե ինչպես են քաղաքական և պետական գործիչները ըստ նպատակահարմարության վարվում որևէ կառույցի, այդ թվում նաև եկեղեցու հետ։ 2018 թվականի երթերի ժամանակ առջևից քայլում էին հոգևորականները, որպեսզի բախումներն ու բռնությունները բացառվեին։

Կարծես թե այդ ժամանակ որևէ առարկություն չունեիք, չէ՞․ «հոգևորականը մերն էր»։ Երբ պետք է առաքինություն խաղալ ու ցուցադրել, թե «Մեր գործն արդար է» ու «Աստված մեզ հետ է», գնում եք եկեղեցի, մասնակցում եկեղեցական ծեսերին, ընդ որում նաև գլխաշոր գցում գլխին։ Եկեղեցին անում է բոլոր այն գործերը, որոնցում թերանում է պետությունը։

Բանտերում ու բանակում ծառայություն է իրականացնում, քանի որ պետությունը սոցաշխատողի և հոգեբանի ինստիտուտները չի կարողանում կայացնել, մտածում է ավելորդ ծախս չանի, հոգևորականներով կփոխարինի։ Հիմա հանկարծ հիշեցիք, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին զատ է պետությունից։ ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն այդպես չէ․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Այսինքն, ըստ երկրի Մայր օրենքի, որը դեռևս չի փոխվել, պետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գերակա դերը և հաշվի նստում այդ կառույցի հետ։ Հիմա ի՞նչ պատահեց, որ միաբերան սկսեցիք վարկաբեկել։ Էստեղ կարևորը սկզբունքն է, եթե մեզ օգնում է՝ ընդունում ենք, թե անհարմարություն է պատճառում՝ փնովում ենք։
Եվ այդպես բոլոր կառույցների, խմբերի ու անհատների նկատմամբ նույն մոտեցումն է՝ մերոնք-ձերոնք, սև-սպիտակ, պիտանի-անպիտան․․․

https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/3312213548801422

Լուսանկարը՝ Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930