Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի հայրենակիցներ,
Պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, վաղվանից մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են հետևյալ սահմանափակումները՝
ա) Սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.
Կարդացեք նաև
բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրվում է միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
գ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով, ՀՀ ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում.
դ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը
ե) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը:
Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը ստեղծված իրավիճակից համատեղ դուրս գալու հարցում։
Աատված պահապան մեր ազգին և բոլոր ժողովուրդներին։
https://www.facebook.com/tigranpetrosyanN10/posts/665655467606195?__xts__[0]=68.ARAQ2mqeKCaoZzPi-SWiOIpuSmpTIMfAORJbeSxyS4sCXjrM4Oi0VWKwsPPDXAcwheJBnRKe0yBqLA-8O7Nfj-4I4WxQDy3zR71PUO3aHIU-Ppahb8h9XY94yMMb8YjwcJk2_8hd7Jr2VHnJZAiHjf1AVPl0VgSFpGoo5td8S39IKVdovod42Ro–0Dx-eaWLEQ9aHdsxUtTB07JTGjGC7zr7SpOknmpyjj4wdBYlkjnkGCZUb-TPvoOby98vSR0Yw8mR-P7kusRvyID23-seCgQ5KgoT2ea3yoVKIVfaV7JTSRL8rGc_Ur594_auF-Xy3FYFbz5hswtGXRVAVnPWbcsufEpS24tq-9AP8VKmXRGTSyBbm2rWw&__tn__=-R