Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այս պահին պատրաստ է առողջապահական ծառայություններ մատուցելու 100-ից ավելի հիվանդների։
«Մեր կողմից արդեն դիտարկվում է ինտենսիվ թերապիայի, թթվածնային ապարատ տեղադրելու և շենքի որոշակի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու հարցը։ Այսինքն՝ նախարարի այցի ընթացքում մենք նաև այդ հարցն ենք քննարկել, հնարավորության դեպքում նաև բարեկարգել հիվանդանոցային պայմանները և ամբողջական ցիկլով իրականացնել որոշակի ծառայություններ։
Մենք այնտեղ մեր լավ գործընկերոջ՝ USID-ի՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից նոր, բարձր որակի 50 բժշկական մահճակալներ ենք ստացել, ինչի կարիքի դեպքում կծավալվի։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը մեր մարզի կարիքներն ամբողջությամբ բավարարելու պատրաստ է»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գյումրի էր եկել անցած շաբաթ՝ շրջայց կատարելով մարզի առողջապահական հիմնարկներ, լինելով ինֆեկցիոն հիվանդանոցում, անգամ այլևս չգործող «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում՝ ծանոթանալով շենքային պայմաններին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ՖԲ էջից