Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակը չպետք է դառնա մամուլը գրաքննության ենթարկելու պատրվակ. ԵԽԽՎ համազեկուցող

Ապրիլ 18,2020 17:33

Մամուլի ազատության հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Շտեֆան Շեննախը մտահոգված է մամուլի ազատության սահմանափակումներով` կորոնավիրուսի համավարակի համատեքստում:

Նա ընդգծել է, որ առողջապահության ներկայիս ճգնաժամը հարվածել է ամբողջ աշխարհին, այդ թվում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ուստի ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է մամուլի դերը:

«Համավարակի զարգացումների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և հուսալի և անհապաղ  ներկայացվի հանրությանը… Այսօրվա ճգնաժամի համատեքստում մամուլի ազատությունը և լրագրողների անվտանգությունը չափազանց կարևոր է: Չնայած դրան Եվրոպայի Խորհրդի անդամ մի շարք երկրների կառավարություններ փորձում են փորձում են իրենք ձևավորել  առողջապահական ճգնաժամի մասին մամուլի լուսաբանումները: Կեղծ տեղեկատվությունից խուսափելու պատրվակով, նրանք կանխում են թափանցիկությունը, լռեցնում քննադատներին: Ավելի վատ է, որ որոշ երկրներում համավարակը պատրվակ է դարձել կառավարությունների համար ընդունելու օրենքներ, որոշումներ, հրահանգեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մամուլի ազատության վրա և սահմանափակեն լրագրողների աշխատանքը նույնիսկ ներկայիս ճգնաժամից հետո: Իրավական հիմքով նման փոփոխություններ են տեղի ունեցել Հունգարիայում, Թուրքիայում, Ադրբեջանում, Բոսնիա-Հերցեգովինայում, Ռումինիայում, Հայաստանում և Ռուսաստանում»,- ասվում է ԵԽԽՎ համազեկուցողի հայտարարության մեջ:

Նրա խոսքով` նման սահմանափակումների հետևանքները կարող են լուրջ ազդեցություն թողնել մամուլի ազատության վրա: Շեննախը ԵԽ անդամ երկրների իշխանություններին կոչ է արել  զերծ մնալ մամուլի ազատության սահմանափակումներից, քանի որ համավարակը չպետք է դառնա մամուլը գրաքննության ենթարկելու պատրվակ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930