Թենիսի մեծ եռյակը կօգնի կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած իրենց գործընկերներին: Նրանց կոչը հրապարակել է Sport Illustrated-ի խմբագիր Ջոն Վերտհեյմը:
Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալը եւ Ռոժե Ֆեդերերը Top 100-ի մարզիկներին առաջարկում են վարկանիշի հակառակ համամասնությամբ գումար ներդնել կորոնավիրուսի պատճառով ֆինանսապես տուժած թենիսիստներին աջակցելու համար ստեղծվող հիմնադրամին: Ըստ այդմ, ուժեղագույն հնգյակի թենիսիստները կնվիրաբերեն $ 30 հազարական, 6-ից 10-րդը՝ $ 20 հազարական, 11-րդից 20-րդը՝ $ 15 հազարական եւ այդպես շարունակ:
ATP-ին եւ «Մեծ սաղավարտի» մրցաշարերին նույնպես առաջարկվում է գումար փոխանցել հիմնադրամի հաշվին: Գումարը նախատեսվում է բաշխել 250-ից 700-րդ տեղերը զբաղեցնող թենիսիստների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը կստանա $ 10 հազարական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ