Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղված աշխատանքը շարունակվում է` չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, կողմերը քննարկել են նաև հարցեր` կապված հակամարտության կարգավորման հետ: Զախարովայի խոսքով` կողմերի հետ կանոնավոր շփումներ են պահպանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Խորհրդակցությունների ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսի թեման և վերջինիս ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև որոշ հարցեր` կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Քննարկվում է իրավիճակը սահմանին, շփման գծում»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ