Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր բռնկումներ Մարալիկում․ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 18-ի

Ապրիլ 18,2020 11:53

Մարալիկիում  կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացավ ևս 8-ով՝ հասնելով 18-ի։ Մարալիկի առողջության կենտրոնի բուժանձնակազմից թեստավորվել էին 61 հոգու, որոնցից 8-ի թեստի պատասխանը եղել էր դրական։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Այս պահին տեղի է ունենում կոնտակտավորների շրջանակի մեկուսացում ու պարզում։ Այն անձանց, որոնց թեստերի պատասխանները ընթացքում բացասական են եկել, նրանց ինքնամեկուսացման ցուցում է տրվել, Մարալիկում այդ շղթաների հետ աշխատում  է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ը՝ զսպելու համար»,-ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ 3 օր առաջ Մարալիկի առողջության կենտրոնից  10 բուժաշխատողի, այդ թվում գլխավոր բժշկին, կորոնավիրուս հիվանդությամբ տեղափոխել էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներին մասսայաբար թեստավորելու պատճառը եղել էր այն, որ նրանցից մեկի մոտ, որը մեկուսացման մեջ էր գտնվում, հայտնաբերվել էր կորոնավիրուս։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930