Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելով, մարտնչում ենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը մարդու իրավունքների խնդիր է․ այն մեզ հետ երբևէ պատահած ամենագլոբալ և հրատապ ճգնաժամերից մեկն է։ Սա համայն մարդկության պայքարն է հանուն յուրաքանչյուր անձի կյանքի և առողջության իրավունքի:
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», որն ընդունվել է ավելի քան 70 տարի առաջ, բացման խոսքերի շարքում նշվում է «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումը»։ Այս սկզբունքներն են առաջնորդում կառավարությունների, միջազգային կառույցների, համայնքների, ընտանիքների և անհատների կողմից գործադրվող ջանքերն ամբողջ աշխարհում։ Եվ ամենից առավել, դրանով է ներշնչված առողջապահության համակարգի և առաջնագծի աշխատակիցների աշխատանքը, որոնք ամեն օր վտանգի են ենթարկում սեփական անձը՝ հանուն մյուսների փրկության։
Ամբողջ աշխարհի բնակչությունը, երբեւէ նախկինում, կարիք չի ունեցել նման միասնական գործակցության՝ հանուն համընդհանուր շահի: Մենք՝ որպես մարդկության ընտանիք փոխադարձ կախված ենք միմյանցից, և դա առավել քան երբեւէ հստակ է: Միջազգային համագործակցությունն ու համերաշխությունը հազվադեպ կամ երբևէ չեն եղել այսքան կարևոր։ Միջազգային համագործակցության իրականացումն այլևս չպետք է վերապահվի կառավարության և պետական իշխանության կառույցներին․ այն այլևս պատկանելու է ժողովրդին:
Կարդացեք նաև
Ներկայում բոլորս ներգրավված ենք ընդհանուր գործունեությանը՝ երկրների սահմաններից դուրս և բոլոր մայրցամաքներում, քանի որ այս մահացու վարակը չի հարգում,ոչ սահման, ոչ տարբերակում։ Գոյատևման և վերականգնման մեր լավագույն հնարավորությունը միավորված պայքարն է կորոնավիրուսային համավարակի դեմ: Այս պայքարի առաջնային նպատակը կյանքի պաշտպանությունն ու պահպանումն է: Առանց կյանքի իրավունքի անհնար է իրացնել որևէ այլ իրավունք: Կյանքի պաշտպանության նպատակով մենք պետք է խթանենք առողջության իրավունքը: Իսկ առողջության իրավունքն, իր հերթին կախված է ոչ միայն առողջապահության մատչելիությունից, այլև անվտանգ խմելու ջրի և սանիտարական պայմաններից օգտվելու իրավունքից, բավարար սնուցման և անվտանգ և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքից։ Այն ենթադրում է տեղեկատվության մատչելիության ապահովում, որպեսզի մարդիկ ունենան սեփական և մյուսների առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ուժը։ Եվ, այս առողջապահական ճգնաժամի պայմաններում, որը պահանջում է հավաքական արձագանք և համագործակցություն ամենուրեք՝ առավել քան երբևէ կարևոր է քաղհասարակության նկատմամբ հարգանքը։ Մարդու իրավունքները փոխկապակցված են և անբաժանելի, այդ թվում՝ ճգնաժամի դեմ մեր հավաքական արձագանքում։ «COVID-19» համավարակի դեմ պայքարի առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։
Այդ իսկ պատճառով Եվրոպական միությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ, այլ միջազգային կազմակերպությունների և աշխարհի տարբեր երկրների հետ` վարակի և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված լուրջ ջանքերի ուղղությամբ՝ գլոբալ մակարդակում: 2020 թվականի ապրիլի 7-ին Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ջուզեպ Բորելը հայտարարել են, որ ԵՄ-ն՝ առկա արտաքին գործողությունների ռեսուրսներից ավելի քան 15,6 միլիարդ եվրո կհատկացնի համաճարակի լուծմանն ուղղված գործընկեր երկրների ջանքերի աջակցության նպատակով։ «Team Europe»-ի աջակցության փաթեթը միավորում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և ֆինանսական հաստատությունների, մասնավորապես՝ «Եվրոպական ներդրումային բանկի» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» ռեսուրսները: Ներկա համաճարակը ծանր և հսկայական սպառնալիք է մարդկության առողջության և կյանքի համար: Ամբողջ աշխարհի առողջությունը նույնքան ուժեղ է, որքան ամենաթույլ առողջապահական համակարգը:
Մենք գիտակցում ենք, որ կան շատ մարդիկ, որոնց համար այս ճգնաժամը, և երբեմն նաև դրա լուծման համար ձեռնարկվող միջոցները, ավելի կմեծացնեն իրենց արդեն իսկ փխրուն գոյության ռիսկերը, մասնավորապես՝ փախստականները, տեղահանված և անօթևան անձինք, փոքրամասնությունները, որոնք արդեն խտրականության զոհեր են, երեխաները, որոնք ենթարկվում են բռնության կամ վատ վերաբերմունքի, սեռական կամ ընտանեկան բռնության ենթարկված կանայք, մարգինալացված բնիկ ժողովուրդները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները և աղքատները, որոնք տնտեսական հետևանքներով պայմանավորված գտնվում են առավելագույն ռիսկայնության գոտում: Ո՛չ մի անձ չպետք է ուշադրությունից դուրս մնա, և ո՛չ մի մարդու իրավունք չպետք է անտեսվի:
ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի կոչին, և քայլեր կատարել բանտարկյալների, ինչպես նաև կալանավայրերում և փակ տարածքներում պահվող այլ անձանց պաշտպանության նպատակով հատուկ միջոցների ձեռնարկման ուղղությամբ։ Մենք խիստ աջակցություն ենք հայտնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի աշխարհի բոլոր զինված դերակատարներին ուղղված գլոբալ հրադադարի և համակարգված մարդասիրական արձագանքի կոչին: Եվ այս գլոբալ ջանքերում, մենք կշարունակենք կատարել մեր դերը:
Մենք գիտակցում ենք, որ շատ կառավարություններ արդեն ձեռնարկել են անհրաժեշտ քայլեր և նախաձեռնել ճգնաժամի արձագանքման արտակարգ միջոցառումներ։ Հավատում ենք, որ այդ միջոցները կծառայեցվեն բացառապես այս ճգնաժամի հաղթահարմանը, կիրառվեն ամենահրատապ և խիստ անհրաժեշտ ուղղություններով՝ ժամանակին և համաչափ եղանակով:
Այս ճգնաժամը չպետք է ճնշման միջոցները մեծացնելու, ժողովրդավարական ստուգումներն ու հաշվեկշիռները թուլացնելու կամ օրենքի գերակայությունը թուլացնելու առիթ հանդիսանա իշխանատենչ ուժերի համար: Կորոնավիրուսային համավարակի նոր տեսակի մասին վախերը չպետք է օգտագործվեն՝ ապատեղեկատվություն տարածելու կամ ռասիստական և այլատյաց ընկալումներ տարածելու համար:
Եկել է համերաշխությունը և մարդու իրավունքները մեր ջանքերի կիզակետը դարձնելու ժամանակը: Այս ճգնաժամի սկզբից ի վեր մենք ականատես ենք եղել բարության փոքր դրսևորումներ և համերաշխության համախմբման միլիոնավոր օրինակներ՝ ամբողջ աշխարհում:
Մարդկության անթափանց ոգին դրսևորում է մեծ առատաձեռնություն: Մեր գլոբալ մարդկային ընտանիքը կհաղթահարի այս սարսափելի օրերը: Փոփոխված աշխարհը, որը մենք կձևավորենք, կլինի շատ ավելի լավը ի շնորհիվ այն խնամքի և կարեկցանքի, որը մենք հիմա ցուցաբերում ենք միմյանց նկատմամբ: Եկեք չխորտակենք այդ ապագան, զիջելով վախերին կամ մեր ցածրագույն հակումներին: Եկեք չմոռանանք, որ մարդու իրավունքները հենց սահմանում են մեր իսկ մարդկայնությունը:
Էյմոն ԳԻԼՄՈՐ
Մարդու իրավունքների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ