Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգությունը մի շահարկեք․ ՌԴ դեսպանի ուղերձը Հայաստանում մնացած Ռուսաստանի քաղաքացիներին. Ա1+ (տեսանյութ)

Ապրիլ 17,2020 23:23

Ա1+. Արտերկրում, այդ թվում Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձի հարցը գտնվում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան  Սերգեյ Կոպիրկինը։

Իհարկե, ըստ նրա, այս խնդրի լուծումը կախված է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, քանի որ   թե օդային, թե ցամաքային  ուղեւորափոխադրումները դադարեցված են։  Նա վստահեցրել է, որ իրենք այս հարցով բանակցում են նաեւ Վրաստանի իշխանությունների հետ, որն արգելում է իր տարածք մուտքն ու ելքը։

Ըստ դեսպանի՝ իրենց հասցեին անհարկի քննադատություններ են հնչում,  հատկապես սոցհարթակներում։ Նա խնդրում է  Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին համբերատար լինել։ Դեսպանը նաեւ հորդորեց ազգությունը չշահարկել, քանի որ իրենց համար ՌԴ անձնագիր ունեցողները, անկախ ազգությունից, կարեւոր են։

Հիշեցնենք, որ Հայաստանում  են մնացել ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացիներ, որոնք  մեքենաներով են եկել   եւ ֆինանսներ չունեին ինքնաթիռով վերադառնալու, մինչդեռ դեսպանատունն այդ ուղին էր նրանց առաջարկել։

Մանրամասները՝  տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930