Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է բուժաշխատողի մոտ

Ապրիլ 17,2020 22:45

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: Վերջիններիս մոտ կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ այս պահին չկան: Մեկուսացված քաղաքացիների հետ շփման նախնական շրջանակն արդեն հայտնի է: Նրանք ինքնամեկուսացել են և գտնվում է համապատասխան մասնագետների և ոստիկանության վերահսկողության տակ: Նշենք, որ վերոնշյալ բուժաշխատողը աշխատում է Հանրապետական բժշկական կենտրոնում և աշխատանքի բերումով օրեր առաջ առնչվել էր Քարվաճառից նոր կորոնավիրուսային վարակով մեկուսացված քաղաքացու հետ:

Նախօրեին հետազոտության համար ՀՀ ուղարկված 11 փորձանմուշների հետազոտության արդյունքներն ամբողջությամբ ստացվել են և կորոնավիրուսի վարակը հաստատվել է միայն մեկ քաղաքացու մոտ (բուժաշխատող): Մյուս 10 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Բուժհաստատություններում և մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվն այս պահի դրությամբ 21 է:

Հիշեցնենք, որ Արցախում այս պահի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, որից երկուսը բուժվել և այսօր դուրս են գրվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորումից:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

Արցախ / Տեղեկատվական շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930