2020թ. ապրիլի 17-ին ժամը 17.00-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով թվով 282 ընտրական տեղամասերում կազմված քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
Հրապարակում ենք ամփոփիչ արձանագրության հիմքում դրված քվեարկության արդյունքների մասին ավելի մանրամասն տվյալներ` ըստ ընտրատեղամասերի:
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 21-ին:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով
Կարդացեք նաև