Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը փլուզել է Չինաստանի տնտեսությունը. ոչ հարուստ և զարգացող երկրների համար իրավիճակն աղետալի կլինի. BBC

Ապրիլ 17,2020 21:12

Չինաստանն ընկղմվել է խորը ճգնաժամի մեջ կորոնավիրուսի պատճառով, աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն ամենալուրջ անկումն է գրանցել ժամանակակից պատմության մեջ, ինչը խնդիրներ կառաջացնի ողջ աշխարհի համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին վկայում է Covid-19 համավարակի հետևանքների նախնական գնահատումը:

Չինաստանը համաշխարհային գերտերություններից առաջինն ընդունեց վիրուսի հարվածը և առաջինը հաշվետվություն ներկայացրեց տնտեսական հետևանքների մասին, որոնք աննախադեպ են:  Երկրի տնտեսությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 6,8%-ով: Չինաստանում նման բան չէր եղել 1970-ական թվականներից ի վեր: Չինաստանում գրանցված անկումը ազդելու է երկրագնդի յուրաքանչյուր բնակչի վրա՝ գրում է գործակալությունը:

Չինաստանն այժմ համաշխարհային տնտեսության 17% է, այլ ոչ թե 4%-ը, ինչպես 2002-2003թթ. նախորդ SARS կորոնավիրուսի ժամանակ: Բացի այդ անհամեմատելի են նաև համավարակի մասշտաբները, քանի որ այն ժամանակ ատիպիկ թոքաբորբով վարակվեց ավելի քան 8000 մարդ՝ 26 երկրում, մահացավ՝ շուրջ 800-ը: Իսկ այժմ աշխարհում զոհերի թիվը գերազանցում է 150 հազարը, իսկ հիվանդներինը՝ 2 միլիոնը:

Չինաստանի տնտեսական անկումը խնդիրներ կառաջացնի նաև զարգացած երկրների համար, իսկ ոչ հարուստ և զարգացող երկրների համար իրավիճակն աղետալի կլինի, քանի որ վերջիններս կախվածություն ունեն արտասահմանյան կապիտալից: Institute of International Finance  ֆինանսիստների համաշխարհային ասոցիացիայի տվյալներով՝ միայն հունվարի կեսերից, երբ արդեն ուրվագծվում էր Չինաստանում համաճարակի մասշտաբները, զարգացող երկրներից փողի արտահոսքը կազմել է 100 միլիարդ դոլար: Այս առումով Չինաստանը բացառություն է, քանի որ կապիտալի արտահոսք չի լինում, ընդհակառակը, ներհոսք է տեղի ունենում՝ վիրուսի հետ կապ չունեցող ֆինանսական ազատականացման շնորհիվ: Բացի այդ Չինաստանին ձեռնտու է էժանացած նավթը և մետաղները, քանի որ բնական ռեսուրսների խոշորագույն ներկրող է: Չինաստանի տնտեսությունը, այնուամենայնիվ, տուժում է, ուստի հարց է առաջանում՝ ինչ կլինի զարգացող երկրների հետ, գրում է BBC-ն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930