Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսափելի է, դժոխք, ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ. բժիշկ Մաթևոսովը` Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

Ապրիլ 17,2020 19:45

Շտապ օգնության մեքենաների կիլոմետրերով ձգվող խցանումներ, մարդկանց կուտակումներ մետրոյի մուտքի մոտ, գերծանրաբեռնված հիվանդանոցներ և իշխանությունների, բժիշկների` «տանը մնալու» կոչեր: Ռուսաստանը զերծ չմնաց այն խնդիրներից, որոնց բախվել են աշխարհի երկրները կորոնավիրուսի տարածումից հետո, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Ռուսաստանում մասնավոր խոշորագույն կլինիկաներից մեկի` «Մեդսի»-ի բժշիկ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիդ Մաթևոսովը, գնահատելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, անցաթղթերի պատճառով Մոսկվայում մեքենաների և ուղևորների կուտակումներն ու հերթերը, այդ թվում` մետրոյի մուտքի մոտ, ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Ուղղակի սարսափելի է, դժոխք, ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ, չգիտեմ` ինչ բառեր օգտագործել: Մենք այժմ ամբողջովին զրոյացրել ենք այն, ինչ արել էինք 2.5 շաբաթ առաջ: Սա ավելի վատ է, քան խորոված անելը, զբոսանքի դուրս գալը, քանի որ դրանք գոնե մաքուր օդին են կազմակերպվել… Այնպես որ պետք է սպասել հերթական պիկի…

Այս ամենը տեղի ունենում առաջին հերթն այն պատճառով, որ տվյալ փուլում մոտեցել ենք հրաբխի, որին սպասում էինք արդեն մարտի կեսերից: Կանխատեսումը մոտավորապես հենց այսպիսին էր: Հրաբուխն առաջին հերթին ձևավորվեց մեր քաղաքացիների ոչ կարգապահ պահվածքի պատճառով, որոնք, Վլադիմիր Պուտինի կողմից սահմանափակող միջոցառումների մասին հայտարարությունից հետո, տեղի ունեցողը գնահատեցին որպես հերթական արձակուրդ և որոշեցին օգտվել դրանից: Առաջին պատճառը հենց դա է, որը մինչ օրս պահպանվում է… Մեկ շաբաթում ամեն ինչ կտրուկ վատացավ, ոչ մի պետության առողջապահական համակարգ չի կարող իրեն թույլ տալ միաժամանակ այդ քանակի հիվանդ ընդունել»,-ասել է Մաթևոսովը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վատթարացմանը նպաստել են նաև վերջին 2-3 շաբաթներին արտերկրից ՌԴ վերադարձած քաղաքացիները, որոնք տարբեր պահվածք են դրսևորել, ոչ բոլորն են պահպանել կարանտինի ռեժիմը: «Կարծում եմ, բացառապես իմ կարծիքն է, որ պետք էր ավելի վաղ և ավելի կոշտ կարանտինի ռեժիմ սահմանել… Կարծում եմ պիկի կհասնենք մոտավորապես ապրիլի վերջին մայիսի սկզբին»,-հավելել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930