«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 17-ին ժամը 16.00-24.00 դադարեցվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 շենքերի և Բեկնազարյան փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ