Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանը՝ Վեհափառի եւ կառավարության հայտարարությունների մասին. «Պետք չի, որ որեւէ մեկը մասնակցի այդ գործընթացներին»

Ապրիլ 17,2020 19:30

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այն կարծիքին է, որ ՀՀ 2-րդ նախագահի իրավական գործընթացին պետք չէ որեւէ մեկը դատական գործերից դուրս մասնակցի: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում Սինանյանը պատասխանելով հարցին, թե՝ ինչպես է վերաբերում եկեղեցի ու ՀՀ կառավարության այս օրերի «փոխհրաձգությանը», ասաց. «Հայաստանում կա դատական համակարգ եւ մենք  հեղափոխությունից հետո վճռորոշ ձեւով փորձում ենք ստեղծել այնպիսի դատական համակարգ, որը կլինի արդար, հիմնված կլինի օրինական սկզբունքների հիման վրա եւ այս պահին մեր դատական համակարգը մի մեղադրյալի նկատմամբ որոշումներ է կայացնում, եւ պետք չի, որ որեւէ մեկը մասնակցի այդ գործընթացներին՝ դատական գործընթացից դուրս»:

Սինանյանի խոսքերով՝ մեր եկեղեցին մեր ամբողջ ազգի համար է շատ կարեւոր բարձր արժեք, եւ բնական է, առաքելական եկեղեցին մեր պատմական անցյալի կարեւոր մասն է եւ այսօրվա կյանքի կարեւոր մասն է, ապա նկատեց՝ մենք ունենք նաեւ Հայ Կաթողիկե եկեղեցի, բողոքական եկեղեցիներ, ունենք մարդիկ, որոնք իրենց աթեիստ են համարում, եւ պետության համար մեր բոլոր հայերի համար իրավունքները հավասար են. «Պետք է թողնենք, որ այս դատական համակարգը, որն հեռախոսազանգերով բան չի որոշում այլեւս, ճիշտ որոշումներ կայացնի»:

Հիշեցնենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդն օրերս հայտարարել էր. «Կարեւոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը»: Սրան հետեւել էր ՀՀ վարչապետի խոսնակի՝ այս հայտարարության վերաբերյալ արձագանքը. «Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Աթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930