Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնվերս Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը

Ապրիլ 17,2020 17:37

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ ՀՀ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար): Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է Բանկի բաժնետերերի ապրիլի 2-ի ընդհանուր ժողովի ժամանակ։

«Էռնեկյան ընտանիքը մշտապես կարևորել է Հայաստանում և Արցախում ներկայության մեծացումն՝ իր ավանդը ներդնելով թե տնտեսության զարգացման մեջ, թե բարեգործական ծրագրերում: Մեր որոշումը կարևորագույն քայլ է ավելի ուժեղ և աճող Բանկ ստեղծելու ճանապարհին: Մյուս կողմից, մենք հավատում ենք, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է և ունի կայուն ֆինանսական ոլորտ՝ շահութաբերության մեծ պոտենցիալով: Կապիտալի համալրմամբ մեր վստահությունն ենք հայտնում Բանկին՝ առաջիկա ծրագրերի իրականացման հարցում», – ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ, Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ Խորխե Ալբերտո Դել Ագիլա Էռնեկյանը:

«Կապիտալի հերթական համալրումը պլանավորել էինք դեռևս նախորդ տարի  հաստատված Բանկի 2020թ. զարգացման ծրագրերով: Գործընթացն ավարտեցինք ապրիլին։ Վերջին տարիներին Կոնվերս Բանկը  ցուցաբերում է գործունեության հիմնական ցուցանիշների առաջանցիկ կայուն աճ՝ ունենալով շահութաբերության կայուն մակարդակ։ Կապիտալի համալրումը հնարավորություն կտա Բանկին պահպանել աճի տեմպերը։ Միջոցները կուղղվեն փոքր և միջին բիզնեսի վարկավորման ընդլայնմանը, ինչպես նաև Բանկի ռազմավարական խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ հեռահար թվային ծառայությունների ոլորտի զարգացմանը» ,- նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։

Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ.-ին։ Բանկը գործունեությունը ծավալում է որպես ունիվերսալ բանկ՝ զարգացման գերակա ուղղություն դիտարկելով մանրածախ բանկային ծառայությունների զարգացումը: Բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները 31.12.2016թ.-31.12.2019թթ. ժամանակահատվածում դրսևորել են աճի կայուն դինամիկա. ակտիվներն աճել են 71%-ով՝ 2019թ. տարեվերջի դրությամբ կազմելով մոտ 326.6 մլրդ դրամ, վարկային պորտֆելն աճել է 90%-ով՝ կազմելով մոտ 226.7 մլրդ դրամ, պարտավորություններն աճել են 77%-ով՝ կազմելով մոտ 281.6 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթն ավելացել է մոտ 3.5 անգամ՝ կազմելով ավելի քան 5.4 մլրդ դրամ: Բանկի Կապիտալի շահութաբերությունը 2019թ․ արդյունքներով կազմել է 12,9%:

Կոնվերս Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930