Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել և վերածվել է քաղաքականության, հաղորդում է BelTa գործակալությունը:
«Այդ COVID-ը վերածվել է քաղաքականության: Ես սպասում էի նման բան»,-ասել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ երբեմն, այդ թվում արտասահմանում կարծիքներ են հնչում, որ Բելառուսը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ: «Միևնույն ժամանակ նրանք գաղափար չունեն՝ ինչպես ես այստեղ ապրում, ինչպես պայքարում: Հատկապես արևելքի մեր եղբայրներն են անհանգստացած»,-ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ Բելառուսն առայժմ կարողանում է վերահսկել վիրուսի տարածումը, բացի այդ երկրում սկսել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել:
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է զարգացնել տնտեսական սեկտորը, քանի որ «թոքաբորբը կհեռանա, իսկ հաց պետք է»:
Կարդացեք նաև
Բելառուսում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 4779-ի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ