Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ քաղաքացիներ են սպասում այս օրենքին, որ հայրենադարձվեն». ՊԵԿ փոխնախագահ

Ապրիլ 17,2020 15:55

ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկում էր «Իմ քայլի» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Հակոբ Սիմիդյանի հեղինակած՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ օրինագիծը վերաբերվում է արտերկրում գտնվող հայրենակիցներին:

«Համավարակի ընթացքում էլ տեսանք, որ տարիներ առաջ ինչ-ինչ պատճառներով արտագաղթածները ցանկանում են վերադառնալ»,-նշեց Սիսակ Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ ըստ այս օրինագծի՝ հայրենադարձվողները կարող են իրենց հետ բերել մինչեւ 5000 եվրո արժողությամբ իրերը:

Իրավակարգավորումը կգործի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանահատման արգելքների վերացումից հետո: «Համաճարակը ցույց տվեց, որ յուրաքանչյուրի համար ամենաապահով երկիրը ՀՀ-ն է: Այն արատավոր երեւույթները, որոնց պատճառով տեղի ունեցան 2018թ.-ի փոփոխությունները, ՀՀ-ում, միանշանակ, իսպառ բացակայում են՝ բիզնեսի մեջ փայ մտնելը, մարդկանց ահաբեկելը: Սրանք վերացած են, ՀՀ-ն գրկաբաց սպասում է իր քաղաքացիներին»,-համոզմունք հայտնեց Սիսակ Գաբրիելյանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ կառավարության եզրակացությունն այս օրինագծի վերաբերյալ դրական է. «Փաստեմ, որ շատ քաղաքացիներ են սպասում այս օրինագծին, որ կարողանան ՀՀ գալ: Մաքսային պահեստում արդեն ապրանքներ ունենք, դիմումներին էլ պատասխանում ենք, որ սպասեն օրենքի ընդունմանը»:

Հավելենք, որ խորհրդարանը միաձայն ընդունեց օրինագիծը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930