Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«4 տարի ինչ հայտարարություն ասես, որ չի եղել՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում, ուտելիք չունեին…դուրս է գալիս, որ շահարկվել է». Մարուքյան

Ապրիլ 17,2020 15:37

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին, որին մասնակցել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ասաց. «Ես գիտեմ, որ հարգալից մթնոլորտում հարցեր են տվել, Սերժ Սարգսյանն էլ պատասխանել է: Ինձ էլ է այդպես ասվել»:

Հարցին՝ եթե հանձնաժողովը դավադիր պատերազմի մասին որեւէ փաստարկ չունենա, այս հանձնաժողովի աշխատանքների ավարտով այդ էջը պետք է փակվի՞՝ Մարուքյանը պատասխանեց. «Եթե հանձնաժողովն իր եզրակացությամբ թերություններ գտնի, պետք է մենք՝ որպես պետություն եւ բանակը, զինված ուժերը դրանից հետեւություններ անենք ու շտկումներ անենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ ու դրանից հետո արդեն 4 տարի ինչ հայտարարություն ասես, որ չի եղել՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում, ուտելիք չունեին: Բայց հիմա ես պարոն Քոչարյանի հայտարարությունը կարող եմ ցիտել, եթե չեմ սխալվում, ապրիլի 1-ին էր, ասաց, որ նման փաստեր չեն արձանագրվել: Եվ եթե նման եզրակացություն տա, դուրս է գալիս, որ այդքան տարի շահարկվել է ապրիլյան պատերազմի կոնկրետ այդ հանգամանքները: Մնացած մասով, եթե թերություններ եղել են, բնականաբար, պետք է դասեր քաղենք, որ մեր հայրենիքի վրա ուղղված հարձակումներին ավելի պատրաստ լինենք»:

Ճշտեցին՝ այսինքն, հանձնաժողովի գործունեությունն այդ իմաստով արդարացվա՞ծ է՝ Մարուքյանը պատասխանեց. «Միանշանակ, արդարացված է, որովհետեւ այնքան շահարկումներ են եղել պատերազմի հետ կապված, մենք ինչի՞ ենք կողմ եղել հանձնաժողովի ստեղծմանը, որ տեսնենք՝ վերջին հաշվով դա շահարկո՞ւմ է, թե՞ իրականություն: Եթե իրականություն է, ուրեմն կոնկրետ մարդիկ պետք է դատվեն: Եթե իրականություն չի, շահարկում է, նույն շահարկողները պետք է պատասխան տան, շահարկման արդյունքում բանակի, զինված ուժերի անվան հետ են խաղացել: Ինչ ասես ասել են՝ զինվորները բահերով էին կռվում, հիմա հանձնաժողովը կպարզի՝ բահերո՞վ են կռվել, թե՞ ինքնաձիգերով են կռվել: Շատ կարեւոր է, որ այդ եզրակացությունը մենք ունենանք, այդ էջը փակենք ու ապագայի համար դասեր քաղենք թե՛ անիմաստ շահարկումների մասով, թե՛ նաեւ ունեցած թերությունների մասով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930