Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) բողոքի նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան (լուսանկարում):
Ադրբեջանին վրդովեցրել է այն փաստը, որ ԵԽԽՎ-ն չի արձագանքել Արցախում տեղի ունեցած ընտրություններին: Գաֆարովան նշել է, որ ԵԽԽՎ-ի կողմից արձագանքի բացակայությունը ցավալի է:
Տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը քննադատել է նաև «ապազգային ուժերին»՝ ընդգծելով, որ նրանք իբրև թե պաշտպանում են Հայաստանի շահերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ