Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:
Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների`
- «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի,
- «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի,
- «Կարաս Վայնս»-ի,
- և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:
Հայաստան են բերվել.
- ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ,
- 24 000 բժշկական դիմակ,
- 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,
- 101 հեռահար ջերմաչափ,
- բժշկական գործիքներ,
- բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:
Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում՝
https://www.facebook.com/2079323389038737/posts/2458043061166766/?vh=e&d=n