Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչներն այլեւս անհիմն հարկային ստուգումների որոշումներ չեն կայացնի

Ապրիլ 17,2020 15:06

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում էր կառավարության հեղինակած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը:

Ինչպես գլխադասային հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել էր ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը, երբեմն լինում են դեպքեր, երբ քրեական գործերով ստուգումներ են նշանակվում՝ առանց պատճառաբանության բավարար չափանիշներ ապահովելու, ուստի առաջարկում են քննիչի լիազորություններում նախատեսել ստուգումներ եւ գույքագրումներ կատարելու որոշումների ընդունումը, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքները կարող են հերքվել կամ հաստատվել այդ ստուգումների կամ գույքագրումների արդյունքում. քննիչի՝ հարկային ստուգում իրականացնելու որոշումը հսկող դատախազն իրավունք ունի այն ստանալուց հետո յոթ օրում վերացնելու:

«Իմ քայլի» պատգամավոր Գոռ Գեւորգյանը հետաքրքրվեց՝ գործնականում հանդիպո՞ւմ են իրավիճակներ, որոնցից բխում է այս օրինագիծը. «Ստացվում է, որ չկա ամբողջական կարգավորման գործիքակազմ»:

ՊԵԿ փոխնախագահ Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, կան շատ դեպքեր, երբ նախաքննական մարմինները կայացնում են հարկային ստուգումների որոշումներ, որոնք, սակայն, բավարար պատճառաբանված չեն ստուգում իրականացնելու համար: Դրանցում նշված չեն այն հանգամանքները, որոնք կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ հարկային ստուգման իրականացմամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930