Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման արդյունքում ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին կարողացել է վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն․ ՄԻՊ

Ապրիլ 17,2020 15:01

Սահմանափակումների պատճառով ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին չի կարողացել մեկնել Հայաստանից․ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ խնդիրը լուծվել է

Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց անց Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, ՀՀ քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընտանիքի հետ վերամիավորվելու հարցով։

Նա տեղեկացրել է, որ եկել է Հայաստան ծնողներին տեսակցելու և չի կարողանում վերադառնալ ՌԴ, որտեղ տևական ժամանակ բնակվում է կնոջ հետ և ունի այնտեղ ժամանակավոր կացության թույլտվություն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արդյունավետ և արագ արձագանքման արդյունքում՝ հաշվի առնելով ժամանակավոր կացություն թույլտվությունը քաղաքացին կարողացել է ձեռք բերել տոմս և վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930