Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ-ների կիրառությունը պարտադիր է դառնում նաեւ շրջիկ առեւտրի կետերի համար

Ապրիլ 17,2020 14:40

ԱԺ-ն այսօր քննարկում էր «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում լրացումների» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագծով սահմանվում է, որ ՀԴՄ-ների կիրառությունը պարտադիր է դառնում նաեւ շրջիկ առեւտրի կետերի համար: «Այս գաղափարը բիզնեսի հետ հանդիպումներից է եկել: ՀԴՄ-ների բացակայությունն անորոշություն էր առաջացնում, որն այս օրինագծով վերանում է: Շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառք իրականացնող կամ ծառայություն մատուցող անհատի/կազմակերպության տրամադրելիք ՀԴՄ կտրոնի վրա պետք է նշված լինեն ապրանքի գինը, կոդը, քանակը եւ այլն: Այսինքն, պետք է հստակ լինի, թե ինչ է վաճառվել տվյալ շրջիկ առեւտրի կետից: Կտրոնի վրա տպվում է նաեւ մանրածախ վաճառք իրականացնող կազմակերպության հասցեն, եւ եթե առեւտուրը շրջիկ մեքենայով է, դրա տվյալները եւս»,-տեղեկացրեց Պապոյանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ եթե անձը որեւէ բան է պատվիրում, եւ այն առաքում են, այդ դեպքում ՀԴՄ կտրո՞ն պետք է տրամադրվի պատվիրատուին: Պապոյանը պարզաբանեց՝ եթե առաքումը կապված է առցանց առեւտրի հետ, կարգավորումներն առաջիկայում կլինեն, հիմա չկան. «Քանի որ հիմա դեռ աշխատում ենք օրինագծի վրա, գուցե մինչեւ երկրորդ ընթերցումը քննարկենք: Առցանց առեւտրի համար լուծումները փորձում ենք տալ»:

Մելքումյանը նաեւ հարցրեց՝ ճանապարհին, օրինակ, եգիպտացորեն վաճառողը եւս պետք է ՀԴՄ կտրոն տա՞: Պապոյանը պատասխանեց, որ առեւտրաշրջանառությունը բոլոր դեպքում է պետք արձանագրել, որպեսզի առեւտրի ծավալը պարզ լինի:

Հավելենք, որ կառավարության դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ դրական է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930