Թամաշ Այանը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 20 տարի ղեկավարելուց հետո հրաժարական է տվել: Նրան այդ պաշտոնում ժամանակավորապես փոխարինում է Ուրսուլա Պապանդրեան:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ IWF գործկոմը հրաժարականն ընդունելով՝ շնորհակալություն է հայտնել հունգարացի 81-ամյա Այանին համակարգում ավելի քան 40 տարի աշխատելու, ինչպես նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեին եւ Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը սահմանված չափորոշիչներին համապատասխան հակադոպինգային ծրագրեր ներկայացնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ