Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտագնա աշխատանքի մեկնել չկարողացած քաղաքացիները կարող են աշխատել շինարարությունում». պատգամավոր

Ապրիլ 17,2020 13:17

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խորհրդարանն այսօր քննարկում է միջազգային վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը, որի իրականացմամբ նախատեսվում է ՀՀ մարզերի կենսական նշանակության մի շարք ճանապարհների նորոգում. մի մասի համար շինարարական կազմակերպությունների մրցույթներն արդեն իսկ հայտարարված են, որոշներն էլ շուտով կհայտարարվեն:

«Այն քաղաքացիների համար, ովքեր արտագնա աշխատանքի պետք է մեկնեին, սակայն չկարողացան, սա հնարավորություն է՝ ինտեգրվելու ՀՀ տնտեսությանը: Այս ամբիոնից վարչապետն էլ է նշել, որ կա առնվազն 2 հնարավորություն ՀՀ-ում աշխատանք գտնելու: Առաջինը շինարարությունն է»,-ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ դիմելով այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված փակ սահմանների պատճառով չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի:

Հիշեցնենք, որ Երեւանում օրերս Ռուսաստանի դրոշով բողոքի ավտոերթ էին անում այն քաղաքացիները, որոնք չէին կարողացել վերադառնալ ՌԴ՝ փակ սահմանների պատճառով:

Վիկտոր Ենգիբարյանը փաստեց, որ շինարարության ոլորտում աշխատուժի խնդիր ունենք. «Իսկ երկրորդ հնարավորությունը գյուղատնտեսությունն է: Կոոպերատիվների միջոցով հնարավոր է դառնալ գործարար»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930