Հայրենակիցնե՛ր.
Մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության եւ Հայրենազրկման 105-րդ տարելիցը։ Համաշխարհային համավարակի պայմաններում հայությունն առաջին անգամ է նշելու Գենոցիդի եւ Պատրիացիդի ողբերգությունը մեկուսացման մեջ, առանց ավանդույթ դարձած զանգվածային երթի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Այս տարի լրանում են նաեւ այլ պատմական իրադարձությունների մեկդարյա տարելիցներ, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հետ: 100 տարի առաջ Ազգերի Լիգան և ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ամբողջականությունը՝ ներառյալ Կարսը, Իգդիրը, Նախիջևանը, ինչպես նաեւ Սյունիքի ու Արցախի ինքնորոշման իրավունքը: 1920-ի օգոստոսին Սեւրի պայմանագրով և նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի Հանրապետության 60 հազար քկմ տարածքին միացվում էին արդեն Արեւմտյան Հայաստանի մարզերը՝ Վանը, Էրզրումը, Բիթլիսը եւ Տրապիզոնը, որպես փոխհատուցում Եղեռնի եւ Հայրենազրկման համար, ինչը չկայացավ ռուս-թուրքական համատեղ ռազմական հարձակման եւ անկախ Հայաստանի բռնազավթման ու մասնատման պատճառով։
ՀԵՎԿ-ն առաջարկում է Եղեռնի եւ Հայրենազրկման՝ նահատակների հիշատակը նշել հետեւյալ կերպ. ապրիլի 24-ին ժամը 19։15 րոպե, այսինքն՝ 1915 թվականը խորհրդանշող պահին դուրս գալ տներից բակեր եւ մեկ րոպե ավտոմեքենաների ազդանշաններով բարձրաձայնել մեր վիշտն ու ոգեկոչումը, լուր տալով աշխարհին, որ մենք կանք, պայքարում ենք եւ կհաղթենք։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ