Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. «Բոլոր հնարավոր եւ անհնար գործիքներով փորձում են մարդկանց համոզել, որ իրենց այլընտրանքը նախկին իշխանություններն են». «Հրապարակ»

Ապրիլ 17,2020 11:51

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ասածին, թե «ժողովրդի լեգիտիմ իրավունքն է՝ մեզ քշել եւ ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին», իր էջում գրել էր․ «Ուրեմն լավ իմացեք, ձեզ քշելու ենք, ընդ որում՝ շատ բարակ ճիպոտներով, ու դրանում հանկարծ չկասկածեք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու»։ Զրուցեցինք Արթուր Ղազինյանի հետ։

– Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ արտակարգից հետո քաղաքական ուժերը միավորվեն եւ քշեն գործող իշխանություններին։

– Նախ, իր այդ հայտարարության հետ կապված, որ «ժողովրդի լեգիտիմ իրավունքն է՝ մեզ քշել եւ ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին»․ դա պետության ղեկավարին հարիր ոճ չէ։

Երկրորդ․ ՀՀ-ում իշխանություն փոխելու համար Սահմանադրությունը նախատեսում է ընթացակարգ։ Բայց ներքաղաքական գործընթացների արդյունքում կարող են տեղի ունենալ այնպիսի դասավորումներ, որ կառավարությունը գնա հրաժարականի։ Այսինքն՝ տարբեր են մեթոդները, գործիքները, ձեւերը, միայն փողոցը չէ։ Դա իր համար գուցե հոգեհարազատ միջավայր է, բայց միայն փողոցն ու, այսպես կոչված՝ հեղափոխությունները չեն, որ իշխանություն են փոխում։

Եվ երրորդ․ ժողովրդավարության կանոններից շեղում Հայաստանում չի լինելու, Սահմանադրությունը կարգավորում է բոլոր հարցերը, հետեւաբար, լինելով իրավաբան՝ ես գտնում եմ, որ բոլոր իմաստներով՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործողություններ պետք է իրականացվեն։

Չորրորդ․ այդ ելույթի մեջ հերթական անգամ մանիպուլյացիայով փորձ արվեց ներկայացնել, թե իրենց այլընտրանքը բացառապես նախկին ուժերն են։ Որովհետեւ հասարակությանն այսօր հուզում է մեկ հարց․ եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ։ Հիասթափությունն այն աստիճանի է խորացել, որ արդեն մարդիկ փնտրում են։ Եվ եթե այլընտրանքը նախկին իշխանություններն են, ապա Նիկոլ Փաշինյանն ունի 80 տոկոսանոց վարկանիշ, եթե այլընտրանքը նոր ձեւավորված պրոֆեսիոնալներն են, մեկը, որ ոչ մի կապ չունի նախկինների հետ, ապա պատկերը լրիվ փոխվում է։ Քանի որ իրենք սա շատ լավ գիտակցում են, հետեւաբար, բոլոր հնարավոր եւ անհնար գործիքներով փորձում են մարդկանց համոզել, որ իրենց այլընտրանքը նախկին իշխանություններն են։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930