Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Միայն շատ լուրջ քննադատությունից հետո է իշխանությունը վերանայում իր մոտեցումը ու փորձում ավելի լուրջ օգնություն տրամադրել բնակչությանը». «Փաստ»

Ապրիլ 17,2020 11:44

Մի կողմից իշխանությունը բազմիցս հպարտացել է որևէ սկզբունք չունենալու հանգամանքով, մյուս կողմից, իհարկե, ակնհայտ է եղել նաև տոտալ վերահսկողություն հաստատելու ցանկությունը: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների ու քայլերի հիմքում հենց այս տրամաբանությունն է տեսնում:

«Այստեղ ամենակարևորն այն է, որ պետք է իրադարձությունները կանխատեսող լինես, այդ իրադարձություններից մեկ քայլ առաջ լինես, թույլ չտաս, որ ճգնաժամեր առաջանան: Մինչդեռ, մենք տեսնում ենք, որ անընդհատ իշխանությունը երկու քայլ հետ է գնում.

Բերենք էլեմենտար հարցերից մեկը՝ կապված կոմունալ վճարների հետ: Իշխանությունը մի առաջարկ է անում՝ ենթադրելով, որ դրանով օգնում է բնակչությանը, մինչդեռ պարզվում է, որ չունեն գնահատական, թե քանի մարդու վրա է դա տարածվում, արդյոք կմեղմի՞ սոցիալական վիճակը:

Հարցն այն է, որ մոտեցումներն ավելի են մեծացնում իշխանությունների նկատմամբ անվստահությունը: Եվ միայն շատ լուրջ քննադատությունից հետո է իշխանությունը վերանայում իր մոտեցումը ու փորձում ավելի լուրջ օգնություն տրամադրել բնակչությանը»,-ընդգծեց Ա. Ենոքյանը՝ շեշտելով, որ նման դրսևորումներ կան տարբեր բնագավառներում և ուղղություններում:

«Կարող ենք բերել, օրինակ՝ հանրահավաքները շարունակելու, արտակարգ դրություն մտցնելու, ինչպես նաև արտակարգ դրությունն աստիճանաբար խստացնելու հետ կապված հարցերը:

Շատ հարցեր կային, որոնք առաջնահերթ քննարկման անհրաժեշտություն ունեին, բայց առնվազն ոչ ադեկվատ էր արտակարգ դրության մեջ ամենամեծ ուշադրությունը դարձնել մամուլի հանդեպ սահմանափակումներին: Նախևառաջ պետք էր անդրադառնալ սոցիալական հարցերին, բայց այդ փուլում նման որևէ հարցի մասին կառավարության նիստի ժամանակ չխոսվեց: Այսինքն, իրականության հետ առնչություն չունեցող խնդիրներ են քննարկվում, ինչը պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանք է»,-ասաց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930