Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկում են միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցներում պարտադիր պայման սահմանել տախոգրաֆի առկայությունը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 17,2020 11:37

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցներում պարտադիր պայման սահմանել տախոգրաֆի առկայությունը։

Նշենք, որ տախոգրաֆը մեքենայի մեջ տեղադրվող սարք է, որն արձանագրում է մեքենայի արագությունը, անցած ճանապարհը եւ վարորդի վարելու եւ հանգստի ռեժիմները:

Պատգամավորները կարծում են, որ ավտոտրանսպորտային ոլորտում ՀՀ ներկայիս օրենսդրությունում մի շարք կարգավորումներ բացակայում են։ Այդ պատճառով միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա որեւէ երաշխիք առ այն, որ ուղեւորների կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:

«Այդպիսի վտանգների առաջին աղբյուրն այն է, որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս: Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ վարորդը առանց հանգստի`սահմանված նորմերի խախտմամբ, շարունակում է վարել մեքենան, դրանով վտանգելով թե՜ իր, թե՜ ուղեւորների կյանքը եւ առողջությունը»,- նշել են նրանք հիմնավորման մեջ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930