ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
‼️ Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում:
✅ Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:
Առողջություն եմ մաղթում նրանց»: