Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են:
Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի. նկարում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ George Kantaria-ն ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր, կին Տաթև Կանտարիան են:
Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով՝ նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամերը՝ օգնելով COVID-19 դրական ասիմպտոմ մեր հայրենակիցներին:
Հպարտ եմ մեր կամավորներով…»:
Կարդացեք նաև