Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ա­մենևին իսկ լեզ­վի սայ­թա­քում չէ, երբ ա­սում է՝ 100 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­ներ. Հայկ Դեմոյան. «Իրատես»

Ապրիլ 17,2020 10:56

«Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սը Ֆեյս­բուք սոց­ցան­ցի օգ­տա­տե­րե­րի լու­սան­կա­րի հու­շա­յին շր­ջա­նա­կի վրա միառ­ժա­մա­նակ վե­րախմ­բագր­վեց՝ ստա­նա­լով «Հի­շում եմ» բա­նաձևու­մը: Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րի­նու­թյան ա­ռա­ջարկ-նա­խա­ձեռ­նու­թյու­նը, սա­կայն, տա­րա­կու­սանք, զայ­րույթ ու ան­հան­գս­տու­թյուն ա­ռաջ բե­րեց:

Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի նախ­կին տնօ­րեն ՀԱՅԿ ԴԵ­ՄՈ­ՅԱ­ՆԸ ֆեյս­բու­քյան իր է­ջում անդ­րա­դար­ձել էր նշ­ված խնդ­րին, ինչ­պես նաև ՀՑ­ԹԻ-ի տնօ­րեն Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նի՝ Հու­նաս­տան կա­տա­րած գոր­ծուղ­ման ըն­թաց­քում տված հար­ցազ­րույ­ցին:

Պա­րոն Դե­մո­յան, «Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սի փո­փո­խու­թյա­նը խիստ գնա­հա­տա­կան էիք տվել: Ի՞նչն է հատ­կա­պես մտա­հո­գիչն այս խմ­բագ­րում­նե­րում:

-Ինձ հա­մար խիստ ան­հաս­կա­նա­լի է «Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սը վե­րաի­մաս­տա­վո­րե­լու, վե­րաձևա­կեր­պե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը: ՀՑ­ԹԻ-ի տնօ­րե­նի հար­ցազ­րույ­ցից ար­դեն տես­նում ենք, որ ինքն ի­րեն հա­մա­րում է ոչ թե ցե­ղաս­պա­նու­թյան, այլ հի­շո­ղու­թյան մաս­նա­գետ, և դեռ պար­տադ­րում իր տե­սու­թյու­նը, տես­լա­կա­նը, պատ­կե­րա­ցում­նե­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հիմ­նախ­նդ­րի մա­սին: Որևէ մե­կը, լի­նի մեծ գիտ­նա­կան, Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րեն, հայտ­նի անձ­նա­վո­րու­թյուն, չի կա­րող ո՛չ բա­րո­յա­կան, ո՛չ մաս­նա­գի­տա­կան հիմ­քով պար­տադ­րել խոր­քա­յին փո­փո­խու­թյուն մի հար­ցի, ո­րը հա­մազ­գա­յին ու զգա­յա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի: Հար­ցազ­րույ­ցում ար­տա­հայ­տած մտ­քե­րը դրա հաս­տա­տումն են: Ա­սում է, որ ե­կել է թան­գա­րան-ինս­տի­տու­տում փո­փո­խե­լու ո­րոշ կարծ­րա­ցած պատ­կե­րա­ցում­ներ, քան­զի հի­շո­ղու­թյու­նը կա­յուն ու հաս­տատ երևույթ չէ, այլ են­թա­կա է փո­փո­խու­թյուն­նե­րի:

Սա­կայն ինչ­պես կա­րող ես նման ման­դատ քեզ վե­րագ­րել, երբ դրա­նից ա­ռաջ հայ­տա­րա­րում ես, որ դու բնավ 100 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի (չի օգ­տա­գոր­ծում «ցե­ղաս­պա­նու­թյուն» բա­ռը) մաս­նա­գե­տը չես: Երկ­րորդ խն­դի­րը. ե­թե դու հա­մար­վում ես ա­զատ մարդ, և կար­ծում ես, որ ճիշտ ես՝ գի­տա­կան ա­ռու­մով, ճն­շում­նե­րի տակ ընտ­րած կար­գա­խո­սը փո­խե­լով՝ կրկ­նա­կի վար­կա­բե­կում ես ինքդ քեզ և հար­վա­ծի տակ դնում ղե­կա­վա­րածդ հաս­տա­տու­թյու­նը:

Ըստ Ձեզ՝ կար­գա­խո­սի խմ­բագ­րում­ներն ու ցե­ղաս­պա­նու­թյանն առ­նչ­վող ձևա­կեր­պում­նե­րը հնա­րա­վո՞ր են՝ ա­ռանց իշ­խա­նու­թյուն­նե­րի լուռ հա­մա­ձայ­նու­թյան կամ թե­լադ­րան­քի:

-Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինստիտուտը շատ պա­տաս­խա­նա­տու հիմ­նարկ է, պա­տա­հա­կան չէ, որ այն­տեղ են անց­կաց­վում պե­տա­կան ա­րա­րո­ղա­կար­գա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը: Ցան­կա­ցած լուրջ նա­խա­ձեռ­նու­թյան մա­սին պետք է գո­նե ԱԳՆ-ին տե­ղյակ պա­հեր, իր քայ­լե­րի, տեքս­տե­րի բո­վան­դա­կա­յին մա­սը հա­մա­ձայ­նեց­ներ: Չէ՞ որ «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցի հա­մա­հայ­կա­կան հռ­չա­կա­գի­րը» կարևոր հա­մա­հայ­կա­կան փաս­տա­թուղթ է, և վե­րա­նա­յում­նե­րը կա­րող են խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նել: Տվյալ դեպ­քում ես տես­նում եմ ի­րեն բնո­րոշ կա­մա­կո­րու­թյուն, փոր­ձում է ա­ռաջ քա­շել իր տե­սա­կե­տը՝ ան­կախ դրա սխալ կամ խո­ցե­լի լի­նե­լուց: Այդ կա­մա­կո­րու­թյունն ա­նընդ­հատ խն­դիր­ներ կս­տեղ­ծի թան­գա­րա­նի հա­մար:

Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ ա­ռա­ջին ան­գամ ապ­րի­լի 24-ին երթ չի լի­նի: Ի՞նչ պետք է ա­նենք, որ հի­շա­տա­կի ու պա­հան­ջա­տի­րու­թյան այդ օ­րը անն­կատ չանց­նի մեր կող­քով:

-Ա­յո, 1967-ից հե­տո՝ 53 տար­վա մեջ ա­ռա­ջին դեպքն է, որ հա­մա­ժո­ղովր­դա­կան երթ չի լի­նե­լու: Կլի­նեն մար­դիկ, ան­հատ­ներ, ով­քեր կբարձ­րա­նան Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շա­հա­մա­լիր: Տվյալ դեպ­քում մեկ այլ կարևոր բա­նաձև եմ ու­զում նշել, որ թան­գա­րա­նում աշ­խա­տե­լիս էի ա­սում. մեզ հա­մար ապ­րի­լի 24-ը ա­մեն օր է՝ աշ­խա­տան­քի ա­ռու­մով, բայց հի­շե­լու և պա­հան­ջե­լու ա­ռու­մով՝ պետք է լի­նի 365 օր բո­լո­րի հա­մար: Եվ դրա հա­մար պար­տա­դիր չէ ա­մեն օր գնալ Ծի­ծեռ­նա­կա­բերդ: Ապ­րի­լի 24-ը խոր­հր­դան­շա­կան ի­մաստ ու­նի: Եվ լավ կլի­նի՝ չտա­ռա­պենք ապ­րի­լի 25-ի հա­մախ­տա­նի­շով, այն է՝ 24-ը անց­նի, որ 25-ից նոր տրա­մադր­վենք ի­րա­կան գար­նա­նը: Այս հո­գե­բա­նու­թյու­նից պետք է ա­զատ­վել: Ապ­րի­լի 24-ը ոչ թե ըն­կճ­վա­ծու­թյուն, զո­հի բար­դույթ ա­ռա­ջաց­նե­լու, այլ հի­շե­լու, պա­հան­ջե­լու և այդ գիտակցությամբ պե­տու­թյան օ­րի­նա­պաշտ քա­ղա­քա­ցի լի­նե­լու հրա­մա­յա­կան է պա­րու­նա­կում իր մեջ: Ցե­ղաս­պա­նու­թյան թե­ման բա­զում ու բազ­մա­պի­սի դաս­տիա­րա­կիչ շեր­տեր ու­նի: Ա՛յ, այս ձևով պետք է այն մա­տուց­վի հան­րու­թյա­նը:

Զրույ­ցը՝  Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930