Հայաստանում արտակարգ դրությունը շարունակվում է. որերորդ օրն է՝ արդեն կարեւոր էլ չէ, կարծես թե քչերն են հետեւում պարետատան պահանջներին՝ մնալ տանը:
Երեկ մայրաքաղաքի փողոցներում, բակերում այնքան մարդ կար, կարծես բուռն աշխատանքային օր լիներ:
Որոշ փողոցներում նույնիսկ խցանումներ էին, այնքան մեքենա կար, որ փողոցներից մեկում գծանշանները թարմացնելու ընթացքում մի քանի տասնյակ մեքենա էր կուտակվել:
Արտակարգ դրությունը ենթադրում է դրսում քիչ մեքենաներ, որքան քիչ մեքենա, այդքան քիչ հնարավոր վթար: Բայց ոչ, երեկ վթարներ էլ կային:
Կարդացեք նաև
Տարեցներն էլ, որ թվում է, թե պետք է խիստ հետեւեն պարետի ցուցումին՝ մնան տանը, խուսափեն, որպես ռիսկի խումբ, կորոնավիրուսով վարակվելուց, մտերմիկ կողք կողքի, առանց սոցիալական հեռավորությունը պահպանելու, վայելում էին գարնան արեւը:
Ու հենց եղանակը մի քիչ տաքանում է՝ մարդիկ տանից դուրս են գալիս, դե, երեւի առեւտուր ունեն անելու:
Բանկերի մուտքերի մոտ էլ հերթի պակաս չկար:
Ոստիկաններն էլ, իհարկե, մարդկանց տեղաշարժման թերթիկները ստուգում, բաց էին թողնում, բայց այս թղթի կտորի պահանջը չի զսպում մարդկանց՝ տանից դուրս գալու ցանկությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
16.04.2020
Զարմանալի բան պիտի ասեմ, բայց ՎԵՐԱՑՐԷ՛Ք արտակարգ դրութիւնը եւ վերադարձէք սովորական կեանքի։ Միեւնոյն է հայերի պարագայում մեկուսացումն օգուտ չի տալիս, դեռ մի բան էլ տնտեսութիւնը գահավիժում է։
Վերաբացէք ամէն ինչ, ով կը գոյատեւի՝ կեցցէ նա։ Ով էլ ցաւօք չդիմանայ՝ ինչ արած, կեանք է։
Նորից եմ կրկնում՝ տանը մնալը ձեր պարագայում ԶՐՈ արդիւնաւէտութիւն ունի։