Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր Չերչիլն ուզում թույնով սուրճ խմել, իսկ Նապոլեոնը հաճախում հասարակաց տուն

Ապրիլ 17,2020 12:30

Kulturologia.ru-ն անդրադարձել է մի քանի հայտնի մարդկանց հետ առնչվող  ինչ-ինչ իրավիճակների
եւ նրանց հումորի զգացողությանը:

Քսաներորդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝  Ուինսթոն Չերչիլը,  հայտնի էր իգական սեռի հանդեպ իր ավանդական հայացքներով: Նա չէր ընդունում, երբ կանայք տաբատ էին կրում, կամ զբաղվում «տղամարդկային» սպորտաձեւերով:

Նա կանանց մասին մի շարք ասույթներ ունի, օրինակ, որ կինն ու կոնյակը նման են, երկուսին էլ չի կարելի գրոհով վերցնել, նախ պետք է տաքացնել ձեռքերով, հետո նոր մոտեցնել շուրթերին:

Իսկ իր կնոջ մասին ասել է, որ նրան իր հետ ամուսնանալը համոզելը իր մեծագույն  ձեռքբերումներից է:

Մի անգամ  Չերչիլն իր ընդդիմախոսներից մեկին այսպես է պատասխանել. «Ես տղամարդ եմ, եւ լարված աշխատանքային օրվանից հետո ամենաքիչը կուզենայի խոհանոցում հանդիպել տեսաբան-կնոջ, որը փոխանակ ամուսնու համար վաստակած սուրճը եփելու, ինչ-ինչ դատողություններ աներ»: Երբ ընդդիմախոսն ասել  է, որ եթե ինքը լիներ Չերչիլի կնոջ փոխարեն, նրան սուրճի հետ թույն կմատուցեր, Չերչիլը  քմծիծաղով պատասխանել է. «Եթե դուք լինեիք իմ կինը, ես վայրկյան առաջ կշտապեի  խմել թույնով սուրճը»:

Պատգամավոր Բեսսի Բրեդոկի հետ երկխոսությունը եւս տպավորիչ է: Երբ տիկինը նրան երեսով է տվել, որ զզվելիորեն հարբած է, Չերչիլը նրան պատասխանել է. «Այո, Բեսսի, ես հարբած եմ, իսկ դուք տգեղ եք: Վաղը ես սթափ կլինեմ, իսկ դուք չեք գեղեցկանա»:

Kulturologia.ru-ն անդրադարձել է Իոսիֆ Ստալինին եւ խորհրդային տարիների մինիստրներից մեկին՝ Ալեքսանդր Զասյադկոյին վերաբերող մի դրվագի: Վերջինս հակում ուներ ալկոհոլի հանդեպ: Երբ մի անգամ Զասյադկոն օղի խմած մտնում է Ստալինի աշխատասենյակ ու ձեռքով փակում է բերանը, որպեսզի սպիրտի հոտ չգա, Ստալինը մի լիքը բաժակ կոնյակ է խմում ու ասում. «Հիմա արդեն համարժեք կարգավիճակում ենք եւ կարող ենք վարել մեր զրույցը»:

Նապոլեոն Բոնապարտը կարճահասակ էր, սակայն դա չէր անդրադառնում նրա ինքնագնահատականի եւ կանանց հետ շփումների վրա: Ըստ Kulturologia.ru-ի, մի զվարճալի պատմություն կա, երբ Բոնապարտն իր համհարզ Մյուրատի հետ ծպտված հայտնվում է  Փարիզի կարմիր լապտերների թաղամասում, հաստատության տիրուհին ճանաչում է  նրան, ու գլխարկը կախում մյուս այցելուների գլխարկներից շատ բարձր: Նապոլեոնը հասարակաց տնից հեռանալիս ցանկանում է վերցնել գլխարկը, սակայն կարճահասակ լինելու պատճառով չի կարողանում: Մյուրատն առաջարկում է իր օգնությունը՝ ասելով, որ գլխարկը Նապոլեոնից մեկ  գլուխ բարձր է: Բոնապարտը նեղացած պատասխանում է՝ նախ բարձր չէ, այլ երկար է, եւ երկրորդ, այդ թերությունը հեշտ հաղթահարելի է:

Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930