Մեր տեղեկություններով, քիչ առաջ «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Միսակ Լազարյանը։ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Միքայել Գրիգորյանի որոշմամբ նրա կալանքը վերացվել է։
Հիշեցնենք, Լազարյանը մեղադրվում է դեռևս 2011 թ. ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիների կողմից հրահրված վիճաբանությանը հաջորդած զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության նպատակով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում պատճառելու մեջ։
2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը ձերբակալվում է 2020 թ., սահմանվում է 40-օրյա կալանք, իսկ ապրիլի 2-ին նորից դիմել էին դատարան 40 օր կալանքը երկարաձգելու համար, եւ նրան պետք է արտահանձնեին Ռուսաստանին։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ