Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գեներալ եմ, իսկ սպայի մոտ կյանքից ավելի պատիվն է, դավաճանությունը չի ներվում». Վլադիմիր Գասպարյան. Tert.am

Ապրիլ 16,2020 22:44

Ես երբեք հինը չեմ եղել, ես միշտ նորն եմ եղել, ես երեք գլխավոր հրամանատար եմ ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, և երբեք անօրինական հրաման չեմ ստացել, ատելության մթնոլորտի սերմանում այն ժամանակ չեմ լսել և չեմ ուզում, որ դա հիմա լինի, որովհետև այն ժամանակ մենք բոլորս իմունիտետ ունեինք, հիմա իմունիտետը տարբեր վիրուսներով խառնում են․ դժվար է լինում, երբ վիրուսը մուտացիա է անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Թե ինչ է փոխվել ՀՀ-ում վերջին երկու տարում, նախկին ոստիկանապետն ասաց. «Մի դրական բան եմ ասում. ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները, իշխանության բերելով հպարտ քաղաքացուն, ցույց տվեցին, թե քանի արժանապատիվ մարդ է մնացել, քանի չբամբասող, քանի գործ սարքող է մնացել, քանի գործ քանդող է մնացել, քանի բարի է մնացել, քանի չար է մնացել, քանի սողուն է մնացել, քանի քայլող է մնացել, քանի հզոր է մնացել: Հրաշալի բարոմետր էր»:

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ արվող քննադատություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ եկեղեցին պարբերաբար թիրախավորվում է.«Ես այստեղ տեսնում եմ տեխնոլոգիա: Վեհափառ Հայրապետը միջնորդություններ է արել այլ իրավիճակներում, նման ռեակցիաները ցույց է տալիս, որ եկեղեցու ու Վեհափառի դեմ ուղղված գործունեությունը ոչ միայն ինչ-որ կազմակերպությունների գործն է, այլ որոշ հատված հովանավորում և օգնում է  դրան: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, ամբողջ ազգը միաբանվեց: Այ երբ ներսում է  պատերազմ, ներսում են սև, կանաչ, կարմիր, մոխրագույն, խայտաբղետ երևույթներ տեղի ունենում, երբ բաժանում են, որ դու ծնվել ես հինգշաբթի օրը, նա ուրբաթ օրը, որ դու հին ես, նա նոր է, և այլն․ երբ ներսում է բաժանումը, շատ դժվար է կանգնեցնել»:

Հարցին՝ նախկինում այդպես չէ՞ր, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ վերահսկելի էր:

Հարցին, թե 2018-ի իշխանափոխության օրերին իր հրամաններում ինչ-որ բան փոխվել էր, որովհետև որոշ մարդիկ համեմատության մեջ նշում էին, որ ոստիկանության գործողությունները մեղմ էին, Վլադիմիր Գասպարյանը բացասական պատասխան տվեց: «Ոչինչ չէր փոխվել հրամաններում: 16, 15, 12, 8 տարեկան երեխաներին ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը»,-ասաց Գասպարյանը: Հարցին, թե 2018-ի իրադարձությունների ժամանակ քաղաքական որոշում չկա՞ր ավելի մեղմ լինելու, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես երբեք ոչ հրահանգներ եմ ստացել, ոչ էլ… նման բան իմ կենսագրության մեջ չի եղել, որ ինձ հրաման տան՝ սրա հետ խիստ կլինես, սրա հետ՝ թեթև»:

Հարցին, թե 2018-ին հանդիպում ունեցել է այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, Վլադիմիր Գասպարյանը բացառեց. «Չի եղել նման բան, հանդիպում չի եղել, բայց բոլոր ժամանակներում հավաքները կազմակերպողների հետ մենք ունենում ենք կապ, մենք աշխատում ենք այդ մարդկանց հետ, Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է Վալերիյ Օսիպյանը՝ քաղաքի ծառայության գծով տեղակալն էր և մեր կապավորը: Հարցի ենթատեքստի վերաբերյալ ասեմ՝ ես բարձրաստիճան սպա եմ, ես գեներալ եմ, իսկ սպայի մոտ կյանքից ավելի պատիվն է, դավաճանությունը չի ներվում ոչ մի պարագայում, արդարություն չունի»:

Հարցին, թե գուցե այդ ընթացքո՞ւմ է Վալերիյ Օսիպյանը վաստակել ոստիկանապետի պաշտոնը, Գասպարյանն ասաց. «Չեմ էլ ուզում մտածեմ, ի՞նչը վաստակեց, ի՞նչ վաստակի մասին է խոսքը: Չեն վաստակում, ծառայում են հայրենիքին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

https://www.youtube.com/watch?v=MqxB6Jw1Z70&feature=emb_logo

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930