Գործարար Փայլակ Հայրապետյանը համոզված է, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը միայն իրեն չէ, որ սնանկացրել են:
«Իմ կարծիքով՝ քննչական կոմիտեից գործի քննությունը տեղափոխվեց ԱԱԾ, որովհետեւ ուզեցան խորը ուսումնասիրություն կատարել, քննչականը չէր կարող խորը ուսումնասիրություն կատարել, որովհետեւ ինքը չէր կարող մտնել այս կողմ այն կողմ, կանչել բոլորին, ԱԱԾ-ի իրավունքներն ավելի բարձր են: Իսկ այս գործը շատ մեծ գործ է, կատարողներն էլ առաջին հերթին Ամերիաբանկն է, հետո՝ Կճոյանը, հետո՝ Տիգրան Սարգսյանը, չորրորդը՝ Աշոտը: Այս չորսը իմ ունեցածը վերցրին, թալանեցին: Տասը տարի տանջվում եմ, պայքարում եմ մինչեւ այսօր: Աշոտին խոսք էին տվել, թե իրեն կազատեն, եթե վերցնի իր վրա: Աշոտը ցուցմունք է տվել, այդպես էլ արել, ցուցմունք տվեց, որ նրանց ստորագրությունները կեղծել է, որով գումարները գնացել են օֆշոր, բանից պարզվում է, որ չի կեղծել, այլ իսկապես Տիգրան Սարգսյանի , Կճոյանի ու Աշոտի ստորագրություններն են: Այս հանցավոր խումբը միայն ինձ չի գցել, այս խումբը հարյուրավոր մարդկանց է գցել, դրա համար էլ գործը տեղափոխեցին ԱԱԾ, մեղադրանք առաջադրեցին: Այս խումբը ժամանակին թալանում էր երկիրը, գիտեին, թե Սերժ Սարգսյանը ցմահ պետք է մնա նախագահ, դրա համար ինչ ուզում, անում էին»,- Aravot.am-ին ասաց Փայլակ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:
«Ինձ կանչել են նախարարություն, վարչապետի մոտ, թե բա 10.000 բանվոր պետք է աշխատի, 26 կազմակերպություն, այդ մասին ցուցմունք կա, ես էլ համաձայնել եմ իմ ունեցածը դնել, որ 10.000 բանվոր աշխատի: Ինձ տվել են բիզնես ծրագիր, որը գրել է Ամերիաբանկը, ինչի համար տվել եմ իմ ամբողջ ունեցածը, որը ժամանակին արժեր 100 միլիոն դոլար, իրենք գնահատեցին 33 միլիոն, ես դրան էլ համաձայնեցի, այդ գումարները պետք է գնային 10 հազար բանվոր աշխատեր եւ ոսկի, ադամանդ գար Հայաստան, բայց ուղարկել էին օֆշորային գոտի, հետ էին բերել այստեղ ավտոմեքենա էին առել, ոսկի, այսինքն` ամեն ինչ արել էին՝ առանց բուն գործընթացի։ Այդ տասը հազար բանվորի փոխարեն երեքով փողերը կերել էին»,- հավելեց Փայլակ Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ