Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում փակ տարածքում դիմակ կրելը պարտադիր է դառնում. պահանջը չկատարելու դեպքում տուգանք՝ 5000 ԱՄՆ դոլարի չափով. Aliq Media

Ապրիլ 16,2020 23:13

Aliq Media. Վրաստանում ապրիլի 17-ից հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կառավարության աշխատակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ:

Ըստ նրա, պահանջը չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրելու իրավաբանական անձինք` տուգանվելով 15 հազար լարի (5000 ԱՄՆ դոլար):

«Եթե յուրաքանչյուր քաղաքացի, մասնավոր հատված, կրոնական կազմակերպություն, քաղաքացիական կազմակերպություն, մենք բոլորս չպահպանենք օրենքը և արտակարգ դրության պայմաններում կիրառված սահմանափակումները, ապա դա կհանգեցնի երկրում համաճարակի կտրուկ սրմանը, մենք ստիպված կլինենք ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, ինչը նշանակում է կարանտին ամբողջ երկրի տարածքում», — ասել է Չիքովանին:

Նա կոչ է արել ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն, հոգ տանել սեփական, ինչպես նաև մյուսների առողջության մասին և մնալ տանը:

Բացի այդ, Չիքովանին հիշեցրել է նաև, որ վաղվանից փակվելու են նաև գերեզմանատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930