Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ պատասխաններ սպառիչ էին, որոշները՝ ոչ». Արմեն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի պատասխանների մասին

Ապրիլ 16,2020 21:00

Այսօր 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստն էր: Ինչպես տեղեկացրել ենք, որ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստից հետո հանձնաժողովի անդամ, իմքայլական Արմեն Խաչատրյանը հարցին՝ բավարարեցի՞ն Սերժ Սարգսյանի պատասխանները՝ պատասխանեց. «Որոշ պատասխաններ սպառիչ էին, որոշները՝ ոչ, հետո այլ հարցերի միջոցով ավելի սպառիչ են դառնում: Դեռեւս մարդիկ կան, նրանց էլ պետք է լսել, գործընթացը շարունակվում է: Երբ բոլորին լսենք, վերջնական գնահատականը կլինի»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հանձնաժողովում պատասխաններ տրվե՞լ են այն մասին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիք չի եղել, դավադրություններ են եղել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ես ապրիլյան հանձնաժողովի քննության արդյունքների մասին դեռեւս չեմ հայտնի, որոշ ժամանակ անց կամփոփվի, ամփոփելուց հետո բոլորին պարզ կլինի, թե որ կասկածներն են փարատվել, որոնք՝ ոչ, եթե պետական գաղտնիք չպարունակի»: Նա նաեւ ասաց, որ ցանկացած տվյալ նախ պետք է ստուգվի մի քանի ձեւ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930