Այսօր լրագրողներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեցին՝ մամուլում քննարկվում է այն, որ ձեր որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո երկու անգամ բաց է թողել զորակոչը, կա՞ հիմնավորում: Խոսքը Լեւոն Քոչարյանի մասին է: Նա պատասխանեց. «Այդ հիմնավորումը ՊՆ-ից կարող եք ճշտել, եթե անձնական տվյալների հետ պրոբլեմ չունեք»:
Հետո նա հարցրեց, թե ո՞ր ԶԼՄ-ի ներկայացուցիչն է այդ հարցը տալիս իրեն ու հետեւություններ արեց:
Հետո Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «Իմ զավակների ամեն ինչն արվում է օրենքի շրջանակում, ուրիշ բան ման չգաք…Ի՞նչ էին գրել, թե իմ որդին …ամո՛թ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ