Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված էր». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 16,2020 20:12

«Բակո Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել օր առաջ մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Բացի Բակո Սահակյանից, Արցախում էլի կան պաշտոնյաներ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր հանձնաժողովի նիստին հրավիրված էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին խոսում է այն մասին, որ Հայաստանը պառլամենտական երկիր է, որն ունի լեգիտիմ իշխանություն. «Անկախ ցանկություններից, պետք է հաշվի նստել այդ իրողության հետ եւ Սերժ Սարգսյանն իր մասնակցությամբ հաշվի նստեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Կարեւորելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ յուրաքանչյուր պաշտոնյա, որովհետեւ կան այնտեղ մարդկային կյանքեր, կան հարցականներ,անկախ կորոնավիրուսի զբաղեցրած դիրքից մեր կյանքում՝ այս խնդիրը պետք է լուծենք:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՍԵրժ Սարգսյանը խոստացել է լինել առավելագույնս անկեղծ. «Անկեղծության գնահատականը ո՞նց է որոշվում՝ մեր ձեռքի տակ եղած փաստերի եւ Սերժ Սարգսյանի՝ մեզ տրամադրած տեղեկատվության համադրման արդյունքում: Ամեն ինչ չի, որ հիշում է, տարիներ են անցել: Սերժ Սարգսյանը տասը տարի եղել է ՀՀ նախագահի պաշտոնում, դրանից առաջ եղել է ուժային կառույցների ղեկավար, վերջին հաշվով նա տիրապետում է այն ամենին, ինչը մեզ հետաքրքրում էր: Հիմա ինչքանով էր անկեղծ պարզ կլինի ինչքանով մեր ձեռքի  տակ եղած փաստացի նյութը կհամընկնի Սերժ Սարգսյանի տրամադրած տեղեկատվության հետ»:

Հարցին՝ նոր բացահայտումների հանգեցրե՞ց Սերժ Սարգսյանի այսօրվա գալը եւ հարցերին պատասխանելը՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ինչ-որ չափով այո. «Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված էր եւ ինքը մինչեւ մեր աշխատանքի սկսվելը ներածական խոսքով հանդես եկավ, որը կկցվի եզրակացությանը»:

Դա եղել է վերլուծություն, որը կարեւորել է Սերժ Սարգսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930