Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ է ասել Սերժ Սարգսյանը քննիչ հանձնաժողովում՝ Յուրի Խաչատուրովի, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի, հետախուզական տվյալների մասին

Ապրիլ 16,2020 19:44

Քիչ առաջ ավարտվեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացրել ենք, այսօր քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի աշխատանքները տեւեցին մոտ 5 ժամ, որից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ լավ կլիներ, որպեսզի մնացած բոլորը, ովքեր ցանկություն չունեին, որ օր առաջ հայտնվեին հանձնաժողովում, գային ու հանձնաժողովի հարցերին պատասխանեին, վաղվանից երեւի կգիտակցեն, որ հանձնաժողովն այնուամենայնիվ, կասկած չի թողնում, որ ինքը պայմաններ է ստեղծում, որ հնարավորինս հավաքի բոլոր տեղեկատվությունը ու բոլոր պաշտոնյաներից. «Սերժ Սարգսյանը քննարկման մեջ ասաց, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, ինքն էլ ընդունեց: Նա ասաց, որ այստեղ գալուց առաջ ինքը խոսել է Խաչատուրովի հետ ու հորդորել է, որ ճիշտ կլիներ, որ գար Խաչատուրովը Սերժ Սարգսյանի՝ մեզ մոտ լինելուց հետո ճիշտ կանի, որ գա ու պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա: Համար մեկ զինվորականն այդ ժամանակ եղել է գլխավոր շտաբի պետը»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք Սերժ Սարգսյանին ուղղել են բոլոր այն հարցերը, որոնք կարող էին, դրանք բավականին շատ են եղել. «Կան բաներ, որ գուցե իրեն չեն զեկուցել կամ չի հիշում: Այս ձայնագրությունները հարստացնում են ապրիլյան դեպքերի մասին տեղեկատվությունը»: Դրանց արդյունքում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մենք կհասկանանք մեր թերությունները, որ այլեւս չկրկնվեն:

Հանձնաժողովում, ըստ Անդրանիկ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը հիմնականում հիշել է, թե ինչ է եղել. «Հլը մի բան էլ մեր հարցերի մեջ ինքը ասաց, որ հիշում է այս թվերի շրջանակում, քան այն, որ մեր քննիչ հանձնաժողովին պատասխանել են գերատեսչությունները»:

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմում հայտնած տվյալների հետ կապված նույնպես հանձնաժողովում հարցեր են ուղղել: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, իսկ ֆիլմը, որպեսզի դառնա վավերագրական, պետք է ֆիլմը նկարահանողն առնվազն տիրապետի այն, ինչ եղել է այն պատերի հետեւում: Ֆիլմի փաստերը փորձել ենք ճշտել, պարոն Սարգսյանի պատասխանը եղել է այն, որ դա ֆիլմ էր ու իրենք հարցազրույցներ են տվել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի վերջո չասա՞ց Սերժ Սարգսյանը, մեր տարածքային կորուստները 800 հա՞ էր կազմում, թե՞ 400՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք շատ ավելի լուրջ հարցեր ենք տվել: Մենք կարողացել ենք ճշտենք՝ հակառակորդն իր առջեւ դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե՞ չէ, դրա մեջ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ չկա, ինչքանո՞վ ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ»:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, Սերժ Սարգսյանն ընդունել է, որ սխալներ են թույլ տվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930