Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30-ամյա Հրաչյա Սաղաթելյանը, նա աշխատում էր որպես օպերատոր: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ գործակալությունը` վկայակոչելով Սաղաթելյանի գործընկեր Արմինա Մամիկոնյանին:
Մամիկոնյանն ասել է, որ երիտասարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունից, նա շաքարային դիաբետ ուներ: «Նրան ճանաչում էի 2010 թվականից, մենք միասին աշխատել ենք այն ժամանակ նոր բացված հայկական ТВ АРМ РУ հեռուստաալիքում»,-պատմել է Արմինան:
Հրաչյայի համակուրսեցի, գործընկեր և ընկեր Պավել Պավլովը գործակալությանն ասել է, որ Հրաչյայի ծնողներն այժմ գտնվում են հիվանդանոցում, միացված են արհեստական շնչառության սարքին: Ընկերները գումար են հավաքում Հրաչյայի ծնողների բուժման համար և այդ նպատակով հաշվեհամար են բացել ` 89265926126 Սբերբանկ:
«Հրաչյան անչափ բարի ու լուսավոր մարդ էր․․․ Բոլորիս համար սա մեծ ողբերգություն է։ Բոլորս վշտի մեջ ենք»,-հավելել է Պավելը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ